21 հոկտեմբերի 2019 - 12:49 AMT
Գագիկ Սուրենյան. Սպասվում են մեղմ աշնանային օրեր

Հոկտեմբերի 22-ից օդի ջերմաստինճանը կբարձրանա։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։ Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»,-ասվում է գրառման մեջ: