21 հոկտեմբերի 2019 - 12:58 AMT
ԱԳ նախարարը Միացյալ Թագավորություն կմեկնի

Հոկտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն:

Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է անցկացնելու բրիտանացի գործընկերների հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախատեսված է հանդիպում նաև բրիտանական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։