21 հոկտեմբերի 2019 - 14:36 AMT
Տոնոյանը Պեկինում կմասնակցի անվտանգության հարցերով համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը։

Պատվիրակությւոնը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 21-23-ը Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովին։

Սյանշանի համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2006-ին և այնուհետև անցկացվել է 2 տարին մեկ: 2015-ից անվտանգության ոլորտի խնդիրներին նվիրված այդ համաժողովն անցկացվում է ամեն տարի: