21 հոկտեմբերի 2019 - 17:52 AMT
Չինաստանն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների քանակով

Չինաստանն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների քանակով: Այդ մասին ասվում է Global Wealth Report от Credit Suisse զեկույցում, որը հրապարակվել է շվեյցարական բանկի կայքում:

Ըստ հետազոտության, 2019-ի կեսի տվյալներով աշխարհի մեծահարուստների առաջին 10 տոկոսի մեջ Չինաստանի քաղաքացի է 100 մլն մարդ: Իսկ ԱՄՆ-ում այդ կարգին է դասվում 99 մլն մարդ, գրում է ՌԲԿ-ն:

«Անկախ ԱՄՆ և Չինաստանի միջև առևտրային տարաձայնություններից, վերջին 12 ամսում երկու երկրները մեծ հաջողությունների են հասել բարեկեցության բարելավման տեսակետից՝ $3,8 տրլն և $1,9 տրլն համապատասխանաբար»,-ասվում է զեկույցում:

Ըստ Credit Suisse-ի, ԱՄՆ-ն առաջ է Չինաստանից միլիոնատերերի ընդհանուր քանակով՝ ԱՄՆ-ում 18,6 մլն միլիոնատեր կա, իսկ Չինաստանում՝ միայն 4,4 մլն:

Ընդհանուր առմամբ, ըստ բանկի փորձագետների, 2019-ին 2018-ի համեմատ միլիոնատերերի քանակն աճել է ավելի քան 1 միլիոնով՝ 45,6-ից մինչև 46,8 մլն: