22 հոկտեմբերի 2019 - 12:25 AMT
Ուսանողների կրթաթոշակը բարձրացնելու նախագիծը չի անցել ԱԺ օրակարգ

Ուսանողների կրթաթոշակի զգալի բարձրացում նախատեսող նախագիծը չի մտել ԱԺ օրակարգ: Քվեարկության արդյունքում այն չի դրվի քննարկման:

Նախագիծը ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ըստ նախագծի, նախատեսվում էր ուսանողների 5000 և 6000 դրամ կրթաթոշակները հասցնել համապատասխանաբար 20,000 և 30,000 դրամի։

ԱԺ մեծմասնությունը դեմ է քվեարկել առաջարկին՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ բարձրացնելու դեպքում պետական բյուջեից 1,9 միլիարդ դրամի փոխարեն հարկ կլինի փոխանցել մոտ 10 մլրդ դրամ:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մի շարք օրինագծեր ևս չընդգրկվեցին լիագումար նիստերի օրակարգում: