23 հոկտեմբերի 2019 - 12:11 AMT
Գյումրիում երկաթուղայինները գործադուլ են անում

Գյումրիում երկաթուղու աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Գյումրեցի մեքենավարները, ի նշան բողոքի, հավաքվել են դեպոյում, որտեղ անվտանգության աշխատակիցները լրագրողների մուտքը չեն թույլատրում՝ պատճառաբանելով, թե հրահանգը ստացել են «Հարավկովկասյան երկաթուղիներից», հայտնում է Shantnews.am-ը:

Հանրապետության բոլոր մեքենավարները գործադուլ են հայտարարել ու պահանջում են աշխատավարձի բարձրացում։