23 հոկտեմբերի 2019 - 13:53 AMT
Մեսսին XXI դարի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ The Independent-ի

The Independent-ը ներկայացրել է XXI դարի լավագույն 100 ֆուտբոլիստների վարկանիշը:

Առաջին հորիզոնականում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է, որը գերազանցել է Քրիշտիանու Ռոնալդուին և Խավիին, որոնք համապատասխանաբար զբաղեցրել է են 2-րդ և 3-րդ տեղերը:

Առաջին տասնյակում են նաև Ռոնալդինյոն, Անդրես Ինյեստան, Ռոնալդոն, Տյերի Անրին, Զինեդին Զիդանը, Կական և Ֆաբիո Կանավարոն:

Ավելի վաղ Մեսսին արժանացել էր նաև ՖԻՖԱ-ի The Best-2019 մրցանակին: Նա գերազանցել էր իր մշտական մրցակից Քրիշտիանու Ռոնալդուին, ինչպես նաև Վիրջիլ վան Դեյքին: