23 հոկտեմբերի 2019 - 16:44 AMT
«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան փորձարկում է մինչև կեսգիշեր սպասարկումը

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2019 թվականի հոկտեմբերի 15-ից` եռամսյա ժամկետով, փորձարարական կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկական ծառայության աշխատանքային ժամերից դուրս` ժամը 18:00-24:00-ը սահմանվել են հերթապահություններ: Այդ մասին ասվում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Պոլիկլինիկան սպասարկում է Նոր-Նորքի ամբողջ տարածքը:

Հերթապահություն են իրականացնում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկների (թերապևտ, ընտանեկան բժիշկ) և բուժքույրերի կողմից շտապ բժշկական օգնության ծառայությունից ուղղորդված կանչերն իրականացնելու համար:

5 աշխատանքային օրվա ընթացքում պոլիկլինիկայի բժիշկնները 9 կանչ են սպասարկել:

Յուրաքանչյուր պացիենտի վերաբերյալ տեղեկատվությունը այնուհետև հանձնվել է համապատասխան տեղամասային բժիշկներին: