30 հոկտեմբերի 2019 - 13:25 AMT
Փայլան. Հայերի վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, որը ներկայացնում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ևս անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Հայազգի պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայերի վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը:

«Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը։Մեր ցավը դարձավ այլ խորհրդարանների օրակարգի նյութ, քանի որ մեր երկիրը (Թուրքիան) 105 տարուց ավելի ուրանում է այն։Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ ես»,- գրել է նա: