31 հոկտեմբերի 2019 - 11:26 AMT
Երևանի և Վորոնեժի միջև չվերթներն ավելացել են

Երևանի և Վորոնեժի միջև կանոնավոր չվերթներն ավելացել են մինչև շաբաթական 3 անգամ: Այդ մասին հայտնում է Վորոնեժի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Թռիչքները 2 ավիաընկերություն կիրականացնի՝ Armenia Aircompany-ն և «Իկար» ավիաընկերությունը: Armenia Aircompany-ն թռիչքներ կիրականացնի երկուշաբթի և կիրակի, իսկ «Իկարը»՝ չորեքշաբաթի օրերին:

Վորոնեժից Երևան թռիչքի տևողությունը 2,5 ժամ է: