ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
«Կարծում եմ, սա շատ կարևոր իրադաձություն է և այն նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին», - ասել է նա: Նա երախտագիտության խոսքեր է ուղղել Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի անդամներին, բոլոր կողմ քվեարկողներին, Սփյուռքի կառույցներին, որոնք տասնամյակներ շարունակ աշխատել են այդ ուղղությամբ:
«Գործնականում այս որոշումը հասունացել էր և գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակով ճանաչել էին և սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը», - ասել է Փաշինյանը:
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։