5 նոյեմբերի 2019 - 16:18 AMT
Մանվել Գրիգորյանը 109 միավոր անշարժ գույք է փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույք, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցել է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նոյեմբեի 5-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ վերոնշյալի վերաբերյալ Մանվել Գրիգորյանի գրությունը հրապարակել է նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Մանվել Գրիգորյանը կրկին ներկա չի եղել նիստին առողջական խնդիրներ ունենալու պատճառով:Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվել է: