6 նոյեմբերի 2019 - 16:18 AMT
Jamiroquai-ի համերգի տոմսեր դեռ կան վաճառքում

Նոյեմբերի 6-ին Երևանում տեղի կունենա հայտնի բրիտանական Jamiroquai խմբի համերգը: Համերգը կսկսվի 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Թեև մինչ համերգի սկիզբը ընդամենը մի քանի ժամ է մնացել, սակայն բրիտանական ջազ-ֆանքի և Էյսիդ ջազի վառ ներկայացուցիչ համարվող խմբի ելույթի տոմսեր դեռ կարելի է գնել: Տոմսերը կարելի է ձեռք բերել Silk Note փառատոնի կայքում, որի շրջանակում Երևանում մի շարք նշանակալի միջոցառումներ կանցկացվեն:

Ամենամատչելի տոմսերն արդեն սպառվել են, սակայն համեմատաբար մատչելիներից մնացել են 20,000 դրամ արժողությամբ տոմսերը: Կան նաև 25-40,000 դրամանոց տոմսեր:

Jamiroquai խումբն իր կարիերայի ընթացքում թողարկել է 9 ալբոմ, վաճառել է 30 մլն սկավառակ և ստացել բազում մրցանակներ, այդ թվում «Գրեմմի»: Խումբն առաջին անգամ է Հայաստանում: