6 նոյեմբերի 2019 - 17:23 AMT
ՀՀ-ն և Վրաստանը կընդլայնեն գործակցությունը պաշտպանական ոլորտում

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել:

Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և մի շարք նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և մարտահրավերների վերաբերյալ: