7 նոյեմբերի 2019 - 15:08 AMT
Բակո Սահակյանն աշխատանքային այցով Բելգիայում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:

Նոյեմբերի 7-ին Նախագահ Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ:Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունն Արցախի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու ու երկրի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: