8 նոյեմբերի 2019 - 10:59 AMT
ՀՀ նախագահը կայցելի Տավուշի սահմանամերձ գյուղեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Նախագահ Սարգսյանը կայցելի սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Նավուր համայնքներ, այնուհետև Իջևանում կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանի մասնաճյուղում, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: