11 նոյեմբերի 2019 - 10:40 AMT
Դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 23-ին

Դպրոցներում առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կտևեն2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները կտևեն2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ։ Այս մասին հաղոդրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ձմեռային արձակուրդի օրերը:

Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը: