11 նոյեմբերի 2019 - 11:54 AMT
Անաստասիա Գալուստյանը՝ Prague Ice Cup 2019-ի բրոնզե մեդալակիր

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Prague Ice Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է երրորդ տեղը:

Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 20-ամյա գեղասահորդուհին վաստակել է 149.69 միավոր: Կանանց մենասահքի մրցմանը մասնակցել են 15 մարզուհիներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Սա Անաստասիա Գալուստյանի երկրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Հոկտեմբերին նա հանդես էր եկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Դենիս Տենի հուշամրցաշարում, որտեղ գրավել էր 6-րդ տեղը: