11 նոյեմբերի 2019 - 14:06 AMT
Մնացականյան. Լավրովի հետ համակարծիք ենք՝ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամատության հարցին: Այս մասին Մնացականյանն ասել է ռուսաստանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես՝ ինքնոշման իրավունքի իրականացում առանց սահանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի», - նշել է Մնացականյանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով նոյմեբերի 10-11-ը գտնվում է Հայաստանում: Նա արդեն հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: