11 նոյեմբերի 2019 - 16:18 AMT
Գևորգ Հարությունյանը 3-րդն է Ռումինիայի շախմատային բաց մրցաշարում

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Ռումինիայում կայացած շախմատային բաց մրցաշարում գրավել է երրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչն 9 հնարավորից հավաքել է 6.5 միավոր: Գևորգ Հարությունյանը կես միավոր է զիջել 1-2-րդ տեղերը բաժանած բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովին և ուկրաինացի Արտյոմ Օմելյային, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մրցաշարին մասնակցել է 44 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր: