12 նոյեմբերի 2019 - 16:41 AMT
Տոնոյանը ՌԴ պատվիրակների հետ քննարկել է ՀՀ-ում գտնվող ռուսական ձեռնարկությունների համատեղ շահագործումը

ՀՀ պաշտպանության նախարարությունում ռուս գործընկերների հետ քննարկվել է ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների համատեղ շահագործման և հետագա ծրագրերի իրականացմանն ու ընդլայնմանն ուղղված խնդիրներ: Այդ մասին խոսվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպմանը ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: