13 նոյեմբերի 2019 - 17:36 AMT
Tallinn Trophy. Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած Tallinn Trophy միջազգային մրցաշարի կարճ ծրագրում գրանցել է 7-րդ արդյունքը: 23-ամյա գեղասահորդը հավաքել է 55.80 միավոր:

Ազատ ծրագրի մրցումը նոյեմբերի 13-ին է: Տղամարդկանց մենասահքում հանդես է գալիս 14 գեղասահորդներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նոյեմբերին Սլավիկ Հայրապետյանը մասնակցել էր նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 10-րդ տեղը: Դա նրա առաջին մեկնարկն էր այս մրցաշրջանում: