ԱՄՆ Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ Լինդսի Գրեմը, որը հանրապետական է, վետո է դրել օրենսդիր մարմնի վերին պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա: Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:
Այդ մասին սենատորը հայտնել է Սենատի նիստում, որն ուղիղ հեռարձակվել է ամերիկյան լրատվական ալիքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Կոնգրեսի վերին պալատում գործող կանոնների, ցանկացած սենատոր կարող է արգելափակել օրնեսդիր նախաձեռնությունը:
Անդրադառնալով Սենատ ներկայացված «հայկական բանաձևին» ՝ սենատորն ասել է, որ հուսով է, որ «Թուրքիան և Հայաստանը կմիավորվեն և կկարողանան լուծել այդ խնդիրը»: Նա հավելել է, որ դեմ է բանաձևին «ոչ թե անցյալի պատճառով, այլ հանուն ապագայի»:
ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով: Բողոքի ցույցը միասնաբար կազմակերպել էին ամերիկահայ, քրդական, հունական և կազմակերպությունները: