19 նոյեմբերի 2019 - 15:19 AMT
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներն ընտրվել են

ԱԺ-ում ամփոփվել են Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները: ԱԺ ամբիոնից քվեարկության արդյունքները ներկայացրել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Ըստ քվեարկության արդյունքների՝ կառավարության թեկնածու Լիլիթ Ալեքսանյանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 85 կողմ, 15 դեմ ձայնով: «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանիթեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 6 պատգամավոր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանն ընտրվել է 71 կողմ, 31 դեմ ձայներով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանին կողմ է քվեարկել 90, դեմ՝ 12 պատգամավոր: Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուԱրամայիս Փաշինյանն ընտրվել է 85 կողմ, 16 դեմ ձայնով: Խորհրդարանի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 102-ը: