19 նոյեմբերի 2019 - 15:22 AMT
Հայ ճարտարապետները հաղթել են Մոսկվայում ամառային կինոթատրոնի նախագծման մրցույթում

Երևանյան SNKH ճարտարապետական ստուդիան հաղթել է Մոսկվայում Garage Screen ամառային կինոթատրոնի ճարտարապետական հայեցակարգի բաց մրցույթում, որը հայտարարել էր «Գարաժ» Ժամանակակից արվեստի թանգարանը:

Կինոթատրոնը կկառուցվի 2020-ի գարնանը՝ թանգարանի շենքի դիմացի Արվեստների հրապարակում:

Հայ ճարտարապետներն առաջարկել են ստեղծել թեթև հավաքովի կարկաս, որը ներսից պատված է կտորով: Ըստ SNKH-ի ղեկավար Աշոտ Սնխչյանի, նախագծում արտացոլվել են բազում ճարտարապետական ավանդույթներ՝ բեդվինների կառույցներից մինչև Իվան Լեոնիդով և Շիգերու Բանա, գրում է strelkamag.com-ը:

«SNKH ճարտարապետական ստուդիայի թիմը ոչ ստանդարտ գաղափար է առաջարկել: Հենց նման օրիգինալ վիզուալ լուծումների համար էլ հայտարարվել էր մրցույթը»,-ասել է «Գարաժ» թանգարանի տնօրեն Անտոն Բելովը:

Մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 136 հայտ: