19 նոյեմբերի 2019 - 16:08 AMT
Տոնոյանը նոյեմբերի 29-ից արձակուրդում կլինի

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին 10 օրյա արձակուրդ կտրամադրվի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

Դավիթ Տոնոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին կփոխարինի պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ»,-ասվում է որոշման մեջ: