20 նոյեմբերի 2019 - 10:42 AMT
Երևանում և 7 մարզում մինչև 6 ժամ լույս չի լինի

Նոյեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներ: Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:

Նշվում է, որ կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները՝ Երևան քաղաքում՝ 11:00-14:00 Շարուրի փ․ 26, 28, 28ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,14:00-17:00 Շարուրի փ․ 28բ շենքը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, 11:00-17։00 Թումանյան փ. 33-41 շենքերը, Փարպեցի փ. 17 շենքը, Սարյան փ. 1, 1ա, 3, 4 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Չարենցի 1-ին և 2-րդ նրբանցքները մասնակի, Չարենցի փ. 125-153 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա փ. 40 շենքը և “Յուքոմ” ընկերությունը, Հովսեփ Էմինի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սիսակյան փ. 20 շենքը, ՀԱ Ա-1 թաղ. 104 շենքի 3 և 4 մուտքերը, ՀԱ Բ-2 թաղ. 131 շենքը, Շերամի փ. 17 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բագրատունյաց պող․17 շենքը, Բագրատունյաց պող․ 30 բնակելի շենքը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Մանթաշյան փ․ 6, 8, 10 շենքերը, Մանթաշյան փ. 1-ին նրբանցքի սեփական տները, Եղիշե Թադևոսյան փ․ 17 շենքը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան նրբ. 2 շենքը, Գյուլիքևխյան փ. 3 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ Նարեկացի փ. 37, 42 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:

Արմավիրի մարզում՝ 11:00-15:00 կհոսանքազրկվեն Նորապատ գյուղի 5, 12 փողոցները և կենտրոնական հատվածը, Արարատի մարզում՝10:30-13:00 Արտաշատ քաղաքի Իսակովի, Օրբելի փողոցները մասնակի,10:30-14:30 Բուրաստան գյուղը մասնակի,10:30-16:00 Քաղցրաշեն գյուղը, Այգեզարդ գյուղը մասնակի,10:00-16:00 Արարատ գյուղը մասնակի:

Վայոց ձորի մարզում՝ 10:00-14:00-ն կհոսանքազրկվենՄալիշկա գյուղ մասնակի,10:00-16:00-ն՝ Եղեգնաձոր քաղաքի Ավագյան, Բաղրամյան, Չարենցի փողոցները մասնակի, Զառիթափ գյուղը մասնակի:

Կոտայքի մարզում՝10:00–16:00 Աբովյան քաղաքի Սարալանջի 10, 11 փողոցները, Ռոսիա փ․ 4-րդ շենքը մասնակի, Էլար թաղամասը մասնակի, Չափիչ 1, 2 շենքերը, “Ամերիաբանկ”, “Ինեկոբանկ” ընկերությունները, 9-11 ծառայության հենակետը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ձորաղբյուր գյուղի գյուղապետարանի թաղամասը, Գեղաշեն գյուղը մասնակի,11:00-16։00 Զովունի գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի հայփոստի թաղամասը մասնակի, Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Սարի թաղ թաղամասը, Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի համայնքապետարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ընկերությունը, մանկապարտեզը, ոստիկանությունը, հիվանդանոցը, կարի գործարանը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11:00-16:00 Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի սկզբնամասը, Գարեգին Նժդեհի փողոցի վերջնամասը, Չայկովսկի փողոցը, նախկին “Շիրակ” հյուրանոցի հարակից տարածքը:

Լոռու մարզում՝11:00-12:00 Գետավան գյուղը,11:00-14:00 Ալավերդի քաղաքի Բաղրամյան, Սանահին կայարան թաղամասերը և Մարտի 8-ի փողոցի 8 շենքը,Սյունիքի մարզում՝11:00-16:00 Խնածախ գյուղը մասնակի: