20 նոյեմբերի 2019 - 13:14 AMT
Նոյեմբերի 22-ին լեռներում և նախալեռներում ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Երևանում՝ նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: