20 նոյեմբերի 2019 - 14:45 AMT
ԱԱԾ. Իրանի քաղաքացին փորձել է մաքսանենգությամբ թմրամիջոց ներկրել

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց ներկրելու համար: Այս մասին հաղոդրում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Իրանի քաղաքացին բերման է ենթարկվել 2019թ նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի» մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայան ժամանելուց հետո:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ է հարուցվել: Բերման ենթարկված օտարերկրացին ձերբակալվել է, ստացվել են նաև փաստական տվյալներ՝ նրա կողմից նախկինում թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրելու և դրանց իրացմամբ զբաղվելու վերաբերյալ: