20 նոյեմբերի 2019 - 16:15 AMT
ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը:

Նախարարությունում աշակերտական խորհուրդ ունենալու հարցը բարձրացրել էին դպրոցականները ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: