20 նոյեմբերի 2019 - 16:55 AMT
ՊԵԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավարին և մի շարք այլ ծառայողների զենք կրելու իրավունք տալ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է մաքսային և հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող ծառայողների պաշտոնների ցանկը:

Ըստ նախագծի՝ նշված ցանկից զենք կրելու իրավունք կունենան՝ ՊԵԿ նախագահը, ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ գլխավոր քարտուղարը, վարչության պետերը, վարչության պետի տեղակալները, բաժինների, բաժանմունքների և հերթափոխերի պետերը, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ծառայողները, ներքին անվտանգության վարչության ծառայողները, մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողներ և քննչական վարչության ծառայողները:

ՊԵԿ-ը ցանկանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող 400 միավոր զենք և զինամթերք: