Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 24-րդ համագումարի պատվիրակները Զագրեբում ձայների ճնշող մեծամասնությամբ կուսակցության նոր նախագահ են ընտրել Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում իր գործունեությունն ավարտող Դոնալդ Տուսկին:
«Ես պայքարի եմ դուրս գալիս պոպուլիստների դեմ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԵԺԿ նոր նախագահն ասել է, որ «բավական է, ինչքան եղավ Եվրոպայի առաջին պաշտոնյան»՝ այժմ պետք է ակտիվ պայքարի պոպուլիզմի դեմ: «Մի կողմից անպատասխանատու պոպուլիզմի կուսակցություններն են, մյուս կողմից՝ մեր կուսակցությունը, որը պատասխանատու է հանրաճանաչ լինելու համար»,-ասել է Տուսկը:
Տուսկը միակն թեկնածուն էր ԵԺԿ նախագահի պաշտոնի համար: