21 նոյեմբերի 2019 - 12:09 AMT
1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանի հարցը կլուծվի

1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն: Նախատեսվում է լուծել 112 ընտանիքի բնակարանային խնդիրները: առավարության նիստում հաստատվել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը:

Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ նպատակով պետբյուջեից մոտ 1,5 մլրդ դրամ կհատկացվի:

Նախագծի ընդունման նպատակներն են սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները, վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով:

Նախագծով առաջարկվում է վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը: