21 նոյեմբերի 2019 - 12:36 AMT
Ավինյանի կոչը գործարարներին՝ մասնակցել «Գոլդեն Փելիսի» օտարման աճուրդին

Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը կօտարվի դասական աճուրդով: Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բոլոր հետաքրքրված գործարարներին կոչ է արել մասնակցել աճուրդին:

Գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։Օտարման են եթնակա նաև նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք- շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը:

Աճուրդը, հավանաբար, կկայանա դեկտեմբերի 19-ին:

Սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը պետությանը նվիրաբերելու հարցը: 2018-ին ԱԱԾ-նհայտնել էր, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100% բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: