21 նոյեմբերի 2019 - 13:17 AMT
Ոչ ԵՏՄ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում գնաճի վրա ազդեցությունը կկազմի 0,5%

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է 2020-ի հունվարի 1-ից երրորդ (ոչ ԵՏՄ) երկրներից ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության արդյունքում ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա, որը կկազմի 0,5 տոկոսային կետ։

Տեսանյութում ներկայացվում են սպառողական զամբյուղում ներառված այն առավել զգայուն ապրանքները, որոնց համար կգործի մաքսատուրքերի նոր դրույքաչափ՝ ոչ ԵՏՄ երկրներից ներմուծելու դեպքում։