21 նոյեմբերի 2019 - 16:34 AMT
Դավիթ Բեկի վրա հանդիպակաց դուրս եկած BMW-ն մասնատվել է. 1 զոհ կա

Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ավտովթարից 1 մարդ տեղում մահացել է ևս 1-ը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է ԶԻԼ մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով BMW-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: