22 նոյեմբերի 2019 - 12:00 AMT
Սյունիքում տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը փակ է բեռնատարների համար

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:53-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է, Գորիսում՝ մառախուղ:

Տավուշի մարզի Բերդ, Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։