22 նոյեմբերի 2019 - 14:41 AMT
Վերաքննիչը վարույթ է ընդունել Քոչարյանի պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ կապված Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու նոյեմբերի 7-ի որոշման հետ: Գործով դատական նիստ է նշանակվել նոյեմբերի 26-ին, հայտնում է Armtimes.com-ը:

Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել էր մերժել Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: