30 նոյեմբերի 2019 - 12:56 AMT
Ահաբեկչություն՝ Լոնդոնում․ Կասկածյալի ինքնությունը պարզվել է

Լոնդոնի իրավապահ մարմինները պարզել են այ անձի ինքնությունը, որն ահաբեկչական գործողություն է կատարել Լոնդոնի կամրջի վրա նոյեմբերի 29-ին։

Մահապարտի կեղծ գոտիով տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա։ 2 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել։Ոճրագործը սպանվել է ահաբեկչության վայրում ոստիկանների կողմից։

Սպանված ահաբեկչի անունն Ուսման Հան է։ Նա 28 տարեկան էր և դատապարտված է եղել իսլամիստ ահաբեկիչների հետ կապի համար, իսկ 2018-ի դեկտեմբերին դուրս է եկել բանտից։