30 նոյեմբերի 2019 - 13:14 AMT
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների

Նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 3500 կրակոց:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: