Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն հաղթել է «Վերոնա»-ին 3։1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դուրս է եղել փոխարինման 67-րդ րոպեին ու գոլի հեղինակ դարձել ավելացված ժամանակի 2-րդ րոպեին։
Հաղթանակի շնորհիվ հռոմեական ակումբը մրցաշարային աղյուսակում 4-րդն է 28 միավորով ու գտնվում է Չեմպիոնների լիգայի գոտում։