4 դեկտեմբերի 2019 - 16:48 AMT
ՀՀ-ն այն երկրների 5-յակում է, որտեղ կարելի է անսովոր և մատչելի դիմավորել Ամանորը

Հայաստանն ընդգրկվել է այն երկրների 5-յակում, որտեղ ռուսաստանցիները կարող են մատչելի գներով և անսովոր դիմավորել Նոր տարին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Հայաստանը ռուսաստանցիների համար էկզոտիկ երկիր չէ, սակայն, այնտեղ շատ բան կա տեսնելու:

«Տեղացի զբոսավարները պնդում են, որ ձմռանը Հայաստանում շատ գեղեցիկ է: Ի դեպ, Հայաստանում հեռարձակվում են միանգամից երկու նախագահների ամանորյա շնորհավորանքները՝ սկզբից ՀՀ-ի, հետո, 1 ժամ անց կարելի է դիտել ՌԴ նախագահի շնորհավորանքը»,-ասվում է նյութում:

Նշվում է, որ ավիատոմսերի արժեքը մինչև Երևան սկսվում է 15,000 ռուբլուց:

Հայաստանից բացի ցուցակում ընդգրկվել են նաև Շոտլանդիան, Մոնակոն, Բահրեյնն ու Տանզանիան:

Ընթերցեք նաև.«Կեր, աղոթիր, սիրիր»՝ Հայաստանում. Ինչով կզարմացնեն զբոսաշրջիկին Երևանը, Սևանն ու Դիլիջանը