Իռլանդիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Իռլանդիայի ԱԳՆ-ն:
Դեկտեմբերի 3-ին, Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատում վավերացումից հետո Իռլանդիայի վարչապետի տեղակալ Տանայստեն ու ԱԳ և առևտրի նախարար Սայմոն Քովենին հաստատել են վավերացումը:
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Փաստաթուղթը վավերացրել է ԵՄ անդամ 28 երկրներից 17-ը (Իռլանդիան ներառյալ):