5 դեկտեմբերի 2019 - 16:46 AMT
ՊՆ-ում ռուսական կողմի հետ ռազմական տեղեկատվության փոխանակման հարցեր են քննարկվել

Դեկտեմբերի 2- 5-ը Երևանում անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը:

Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագրով նախատեսված հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի և ՀՀ ՊՆ լիազոր մարմնի միջև ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցերն ու կարգը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: