6 դեկտեմբերի 2019 - 12:21 AMT
2020-ի պետական բյուջեն ընդունվել է

Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 37-ը:

Դեմ են քվեարկել ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները: Կողմ են քվեարկել «Իմ քայլի» ներկա ադամները՝ կողմ քվեարկելու մասին է հայտնել նաև գործուղման մեջ գտնվող 8 պատգամավոր:

2020-ի բյուջեով նախատեսնում է 4.9 տոկոս տնտեսական աճ։Բյուջեով նախատեսվում է 1,697,618,538.8 եկամուտ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8: Դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 182,567,851.0: