6 դեկտեմբերի 2019 - 12:33 AMT
Փոխնախարար. 10 միլիոն դրամով 1 ամիս ծառայելու առաջարկը ՊՆ համար ընդունելի չէ

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենքի նախագծին, որով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել ու ծառայել մեկ ամիս, հայտարարել է, որ այն ՊՆ-ի համար ընդունելի չէ:

«Ցանկացած լավ փորձ մենք կկիրառենք, բայց այն, որն առաջարկել է պարոն Սարգսյանը, դա ընդհանրպես մեզ համար ընդունելի չէ», - ասել է փոխնախարարը, հայտնում է Aysor.am-ը։

«Մենք չենք գտնում, որ միջազային այն փորձը, որը մեջբերվում է, կիրառելի է Հայաստանում, Հայաստանն առանձնահատուկ պայմաններում է իր գործունեությունը ծավալում, մեզ համար չի կարելի չոր վերցնել ու կիրառել», - ասել է նա՝ հավելելով, որ ՊՆ իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում:

Բալայանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը բաց է քննարկումների համար:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարան էր ներկայացրել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքացին 10 մլն դրամ վճարելով կարող է արագացված ծառայություն անցնել, որի տևողությունը 1 ամիս կլինի: