Ֆրանսիայում անհայտ անձինք պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը։ Վանդալները սև ներկ են լցրել խաչքարի վրա։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում: Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։