Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը, 2019թ. նոյեմբերը 2018թ. նոյեմբերի նկատմամբ, կազմել է 1%, նախորդ ամսվա նկատմամբ ցուցանիշը 1.1% է:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.05%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-1.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավավռ քաղաքում: Երևանում սպառողական գների մակարդակն աճել է 1.1%-ով:
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի ամփոփիչ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել:
«Մենաշնորհների հաղթահարման շնորհիվ՝ այսօր մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և ցածր մակարդակի վրա, Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել: Սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են»,-ասել էր վարչապետը: