7 դեկտեմբերի 2019 - 12:37 AMT
Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն։ 13 տուրից հետո նա հավաքել է է 10,5 միավոր և չեմպիոն դարձել լրացուցիչ միավորներով։

Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունն ընթանում է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում։

ՀՀ մեկ այլ ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 13-րդն է։

Կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է դեկտեմբերի 7-ին։