ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Այդ մասին վարչապետը գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
Փաշինյանը մասնակցել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրուբացման արարողությանը։
Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։
Վարչապետը եղել է նաև 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնի շրջանում՝ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին:
Լոռու մարզի Լեռնանցք համայնքում վարչապետը մասնակցել է բնակարանամուտի. շահագործման է հանձնվել 8 բնակարան։